Հայկական «Միկան» շարունակում է իր անպարտելի շրջանը Եվրոպայի ակումբային գավաթում 8 հոկտեմբերի 2009 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի շախմատի ակումբային գավաթի չորրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Միկան» իր երրորդ հաղթանակն է տարել` այս անգամ 3,5-2,5 հաշվով պարտության մատնելով առաջնության առաջատարներից մեկին` գերմանական «Բադեն-Բադենին»:Այս անգամ հայկական ընտրանուն հաղթանակ բերեցին Վլադիմիր Հակոբյանը եւ Արման Փաշիկյանը: Պարտություն է կրել Զավեն Անդրեասյանը: Իսկ այս հանդիպման բոլոր մնացած պարտիաներն ավարտվել են ոչ ոքի: Այսպիսով, «Միկան» 4 տուրերից հետո 8 միավոր է հավաքել եւ 1-ից 3-րդ տեղերն է կիսում Սարատովի «Էկոնոմիստի» եւ մակեդոնյան «Ալկալոիդի» հետ: 5-րդ տուրում Հայաստանի չեմպիոնն իր ուժերը կչափի «Էկոնոմիստի» հետ, որի կազմի մեջ մտնում են Եվգենի Ալեքսեեւը, Պավել Էլյանովը, Եվգենի Տոմաշեւսկին, Բու Խիանգժին, Խի Նուան եւ Ալեքսանդր Մոիսեենկոն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |