Թուրքիայի հետ սահմանի բացումը զգալիորեն կնվազեցնի հայկական շուկայի մենաշնորհային բնույթը 8 հոկտեմբերի 2009 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում կբարձրանա հայկական շուկայի մրցունակությունը եւ կնվազի մենաշնորհային բնույթը, գտնում է Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմյեւը: Ըստ Արտեմյեւի, թուրքական ապրանքների առեւտրային էքսպանսիա չարժէ ակնկալել , քանի որ ամեն ինչ կախված է ՀՀ կառավարության քաղաքականությունից: «Ամեն ինչ ձեր ձեռքերում է. կցանկանաք, կփակեք շուկան, չեք ցանկանա` կբացեք այն լիովին»,-ասել է նա: Այս համատեքստում Արտեմյեւը պարզաբանել է, որ երկրի ղեկավարությունը պետք է խթանի տեղական արտադրությունը, արժանի մրցունակություն ստեղծելու համար թուրք արտադրողների հետ, եւ վարի ճիշտ հարկային ու մաքսային քաղաքականություն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |