Պետբյուջեի շուրջ 20 տոկոսը չի օգտագործվել ըստ նշանակության

PanARMENIAN.Net - «Ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում Վերահսկիչ պալատի կատարած աշխատանքը, սակայն պետք է նշեմ, որ ըստ Սահմանադրության, նա պետք է հետազոտեր ողջ պետբյուջեն, ոչ թե միայն 5 տոկոսը»,-ասել է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը խորհրդարանի նիստում:



Ըստ նրա, եթե Վերահսկիչ պալատը, ուսումնասիրելով պետբյուջեի միայն 5 տոկոսը, շուրջ 8 մլրդ դրամի չարաշահումներ է հայտնաբերել, ապա ողջ բյուջեի հետազոտման դեպքում կարող էր հայտնաբերել, որ պետբյուջեի շուրջ 20 տոկոսը չի օգտագործվել ըստ նշանակության: Այս առնչությամբ Դալլաքյանն առաջարկեց ձեւավորել պալատի այնպիսի կազմ, որը կկարողանա ուսումնասիրել ողջ բյուջեն:



Ըստ պատգամավորների, օրինախախտների հանդեպ պետք է խիստ պատժամիջոցներ կիրառվեն:



Անդրադառնալով պետական մրցույթներին, նա նշել, որ չգիտես ինչու, միշտ նույն կազմակերպություններն են հաղթում: «Այստեղ հավանաբար պետական հովանավորչություն կա, եւ այն մարդիկ, որ կոպեկներով գնում են պետական հողերը, հետո ծախում են դրանք կլորիկ գումարով, այժմ նստած են այս դահլիճում»,-ասել է Դալլաքյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---