Հայաստանի Ոստիկանությունում անցկացվող բարեփոխումներն արդեն արդյունքներ են տալիս 8 հոկտեմբերի 2009 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարության կողմից երկրի իրավապահ մարմնի բարեկարգման համար անցկացվող բարեփոխումներն արդեն արդյունքներ են տալիս, հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` բացելով ՀՀ կառավարության` հինգշաբթի օրը կայացած նիստը: «Հարցումները, որ կատարվում են մեր քաղաքացիների շրջանում, նույնպես ցույց են տալիս, որ նաեւ հասարակությունը արձանագրում է, որ այստեղ կան դրական փոփոխություններ»,- ասել է նա: Կառավարության ղեկավարի խոսքով, այդ մասին վկայում են նաեւ երկրում իրականացվող բարեփոխումներին հետեւող միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումների արդյունքները: Վերջիններս աջակցում են Հայաստանին նաեւ հակակոռուպցիոն խնդիրների լուծման հարցում: Միեւնույն ժամանակ Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ է, որպեսզի Ոստիկանությունն ինքը հետազոտի այդ ճյուղը եւ պարզի, թե ինչպիսի բարեփոխումներ են անհրաժեշտ այդ ոլորտում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |