Ֆեռնանդո Տոռեսի վնասվածքը լուրջ չէ, եւ նա կկարողանա մասնակցել Հայաստանի հետ հանդիպմանը

PanARMENIAN.Net - Այսօր Լիվերպուլի եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Ֆեռնանդո Տոռեսը հավաքականի մարզման ժամանակ բողոքեց աճուկների ցավից, սակայն բժիշկների հետ խորհրդակցությունից հետո վախն անցավ:



Ինչպես հաղորդում է IMScouting-ը, Ֆեռնանդոն, ամենայն հավանականությամբ, կկարողանա այս շաբաթ օրը մասնակցել Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը, որը կկայանա հոկտեմբերի 10-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում:



Հիշեցնենք, որ իսպանացիներն արդեն ընտրվել են 2010թ. Աշխարհի Առաջնությանը` հաղթանակ տանելով խմբի բոլոր ութ հանդիպումներում: Մնացել է անցկացնել եւս երկու հանդիպում` Հայաստանի եւ Բոսնիա ու Հերցեգովինայի հավաքականների հետ:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---