«Միկայի» կանանց ակումբը ճեղքել է անհաջողությունների շղթան Եվրոպայի գավաթի խաղարկությունում` ջախջախելով Սերբիայի ակումբին 9 հոկտեմբերի 2009 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ակումբային չեմպիոն կանանց «Միկա» ակումբը Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկության 5-րդ տուրում տարել է իր առաջին հաղթանակը` ջախջախելով Սերբիայի «Բաս» ակումբին 3,5:0,5 հաշվով: 5-րդ տուրից հետո հայկական ակումբը հավաքել է 5 միավոր եւ մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղից տեղափոխվել է 8-րդ տեղը: Իսկ մրցաշարում տիրող եռիշխանությունը վերածվել է երկիշխանության` երկու առաջնորդների` Մոնակոյի «Cercle d'Echecs Mօnte Carlo ակումբի եւ վրացական «Սամայա» ակումբի հանդիպումն ավատվել է վերջինիս հաղթանակով, եւ այդպիսով, 8 միավորով առաջատարներն են «Սամայան» եւ Ռուսաստանի «Սպարտակը», որը հաղթել է Լեհաստանի «Պոլոնիային»: 6-րդ տուրում «Միկան» կհանդիպի Մոնակոյի «Cercle d'Echecs Mօnte Carlo ակումբի հետ, որի կազմում հանդես են գալիս Համփի Քոներուն, Ալեքսանդրա Կոստենյուկը, Պիա Քրամլինը եւ Մոնիկա Սոկոն: «Միկայի» շախմատիստների արդյունքները 5-րդ տուրում` Իննա Գապոնենկո-Էլինա Դանիելյան-0:1 Տատյանա Վասիլեւիչ-Հարիկա Դրոնավալի-0:1 Անժելիա Ստոյանովիչ-Նինո Խուրցիձե-0,5:0,5 Լիլիա Դրլեւիչ-Լիլիթ Գալոյան-0:1: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |