Երեւանում տեղի կունենա կոնտակտային կարատեի բաց առաջնություն` նվիրված մայրաքաղաքի 2791-րդ տարեդարձին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին Երեւանում կմեկնարկի կոնտակտային կարատեի բաց առաջնություն` նվիրված մայրաքաղաքի 2791-րդ տարեդարձին: Առաջնությանը կմասնակցեն մինչեւ 16 տարեկան 180 մարզիկներ ՀՀ կոնտակտային կարատեի բոլոր 13 ֆեդերացիաներից: Ինչպես PanARMENIAN.Net ն է հաղորդել Հայաստանի հայկիկենդոյի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը, մրցաշարի գլխավոր նպատակն է ընտրել լավագույններին մինչեւ 16 տարեկան տարիքային խմբում Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար, որը տեղի կունենա հոկտեմբերի 24-31-ին Կիպրոսում:



«Մրցաշարի նպատակն է ընտրել ամենաարժանիներին ու լավագույններին, ովքեր կկարողանան ոչ միայն ուղղակի ներկայացնել Հայաստանը, այլ մեդալներ կբերեն: Ուրախալի է, որ մենք կարող ենք հավաքել Հայաստանի տարբեր մարզերի մարզիկներին: Սակայն ըստ նրա, ամենից ուրախալին այն է, որ մրցաշարը նվիրված է մեր մայրաքաղաքի տարեդարձին` մեր բոլոր հաղթանակները նվիրվում են Երեւանին»,-ասել է Աթանեսյանը:



Հայաստանի բաց առաջնությունն այս տարի կտարբերվի նախորդներից, քանի որ պարգեւատրման ավանդական արարողությանը կհաջորդen կարատեիստների ցուցադրական ելույթները, որոնք ցույց կտան մայրաքաղաքի տոնին նվիրված համարներ:



Մրցաշարը կանցնի հոկտեմբերի 11-ին «Արմենիա» մարզասրահում («Մետրոպոլ» հյուրանոցի հարեւանությամբ) եւ կսկսվի 11:00 Երեւանի ժամանակով: Մրցաշարի կազմակերպիչն է Հայաստանի հայկիկենդոյի ֆեդերացիան:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---