Հիլարի Քլինթոնը ներկա կլինի Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շաբաթ օրը կժամանի Ցյուրիխ, որտեղ կմասնակցի Արձանագրությունների ստորագրման արարողությանը:



«Մենք սատարում ենք այդ գործընթացին, եւ պետքարտուղարը իր ներկայությամբ կցուցադրի մեր աջակցությունը», հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը:



Սպասվում է, որ Արձանագրությունների ստորագրման արարողությանը ներկա կլինեն ընդհանուր արտաքին քաղաքականության եւ անվտանգության Եվրամիության հանձնակատար Հավյեր Սոլանան, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները` Սերգեյ Լավրովը եւ Բերնար Քուշները, հաղորդում է Reuters-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---