Երեւանում հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման դեմ բողոքի երթ է սկսվել (Ֆոտոռեպորտաժ) 9 հոկտեմբերի 2009 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Երեւանում ժամը 17:00-ին բողոքի երթ է սկսվել, որը կազմակերպել է ՀՅ Դաշնակցությունը` կապված հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման հետ: Բողոքական ուժերի մոտ 4-5 հազար կողմնակիցներ Մաշտոցի պողոտայով շարժվում են դեպի ՀՀ նախագահի նստավայրը, որտեղից կարճատեւ ցույցից հետո կշարժվեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ: Ցուցարարների ձեռքին «Ոչ Արձանագրություններին», «Ոչ մի զիջում Թուրքիային», «Ոչ նախապայմաններին» կարգախոսներով ցուցապաստառներ են:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |