Կիպրոսի հայերն իրենց անհանգստությունն են հայտնել Արձանագրությունների ստորագրման կապակցությամբ

PanARMENIAN.Net - Կիպրոսի հայերն իրենց անհանգստությունն են հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների ստորագրման կապակցությամբ` Հայաստանի նախագահին բաց նամակ հղելով, որում նշել են Արձանագրությունների ստորագրման սպառնալիքները:



«Մենք` Կիպրոսի հայկական համայնքի ներկայացուցիչներս, միանում են մեր եղբայրների բողոքներին Հայաստանում եւ Սփյուռքում»,- հայտնել է Կիպրոսի Հայ Ազգային Կոմիտեի (ԿՀԱԿ) նախագահ Հակոբ Մանուկյանը: Կիպրոսի հայերի նամակում ընդգծված է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանի բացումն անհրաժեշտ է, բայց միեւնույն ժամանակ Հայաստանի ղեկավարությունը պետք է երաշխավորի, որ Հայոց ցեղասպանության գործընթացը կշարունակվի: Հակառակ դեպքում «այդ անընդունելի փաստաթղթերի ստորագրումը կհանգեցնի անդառնալի ու վտանգավոր իրադրության»: Հայկական համայնքը հայտարարում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ցանկացած փաստաթուղթ պետք է հիմնված լինի պատմական իրականության սկզբունքների վրա, գրում է Financial Mirror-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---