ՀՅԴ-ն պնդում է, որ Արձանագրությունները հմտորեն քողարկված նախապայմաններ են պարունակում Ղարաբաղի հարցում 9 հոկտեմբերի 2009 - 23:20 AMT PanARMENIAN.Net - Այսօրվա հանրահավաքի նպատակն է ցույց տալ Հայաստանի նախագահին, որ Հայ-թուրքական արձանագրություններին դեմ է ոչ թե մեկ, կամ 12 միավորված կուսակցություն, այլ ողջ ժողովուրդը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Հայոց ցեղասպանության հուշակոթողի մոտ կայացած հանրահավաքի մասնակից, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: Նրա խոսքերով, Սերժ Սարգսյանը պետք է ականջալուր լինի ժողովրդի կարծիքին: «Հաստատել այն, ինչը չի ընդունում ժողովուրդը, նշանակում է գործել նրա թիկունքում»,-ասել է ՀՅԴ ներկայացուցիչը: Ա.Շահբազյանը նշել է նաեւ, որ անկախ նրանից, թե կստորագրվեն Արձանագրությունները թե ոչ, կուսակցությունը կշարունակի իր պայքարը եւ որոշակի քայլեր կձեռնարկի: «Մենք չպետք է թույլ տանք, որ Հայաստանը հայտնվի նման վտանգավոր «ծուղակում»,-ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղարը: Նա նաեւ չի բացառել, որ մեկ օր հայ ժողովուրդը կարթնանա ու կիմանա, որ հայտնվել են նոր արձանագրություններ Ղարաբաղի վերաբերյալ: «Մենք արդեն բազմիցս ենք հայտարարել, որ Հայ-թուրքական արձանագրույթուններում հմտորեն քողարկված նախապայմաններ կան Ղարաբաղի հարցի վերաբերյալ»,-ասել է Շահբազյանը` հավելելով, որ թուրքական կողմն արդեն բազմիցս է կապել Ղարաբաղի հարցը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ: «Եթե մենք այժմ զիջենք, հաջորդը կլինի Ղարաբաղի հարցը, եւ դրանով գործընթացը չի ավարտվի»,-ասել է Արտյուշա Շահբազյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |