Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեպքում ՀՅԴ-ն կպահանջի իշխանությունների հրաժարականը 9 հոկտեմբերի 2009 - 23:29 AMT PanARMENIAN.Net - Մենք հույս ունենք, որ մեզ կհաջողվի կասեցնել խորհրդարանի կողմից Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում, հայտարարել է ՀՅ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, որը մասնակցում էր «Ծիծեռնակաբերդ» հուշակոթողի մոտ հանրահավաքում: Նրա խոսքերով` հակառակ դեպքում կուսակցության խորհրդարանական խմբակցությունը իշխանափոխություն կպահանջի, որպեսզի այդպիսով Արձանագրությունները ճանաչվեն անվավեր:«Այսօրվա հանրահավաքը ցույց տվեց, որ հայ ժողովրդի մեծամասնությունը դեմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը այդ Արձանագրությունների հիման վրա», - նշել է Մարգարյանը, եւ ավելացրել, որ Արձանագրությունների դեմ ստորագրել են ավելի քան 50.000 մարդ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |