Այսօր Շվեյցարիայում կարող են ստորագրվել Հայ-թուրքական արձանագրությունները

PanARMENIAN.Net - Այսօր Ցյուրիխում Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավուդօղլուն ստորագրելու են օգոստոսի 31-ին նախաստորագրված Արձանագրությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին:



Ակնկալվում է, որ փաստաթղթերը կստորագրվեն Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար Միշել Քալմի Ռեյի ներկայությամբ, քանի որ Շվեյցարիան Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ընթացող բանակցությունների միջնորդն է: Ստորագրման արարողությանը ներկա գտնվելու համար Ցյուրիխ կժամանեն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ֆրանսիայի ու Ռուսաստանի արտգործնախարարներ Բերնար Քուշներն ու Սերգեյ Լավրովը, ինչպես նաեւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---