Լիբանանի հայերն իրենց բողոքն են արտահայտել հայ-թուրքական Արձանագրությունների դեմ12 հոկտեմբերի 2009 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Լիբանանում` Մեծ Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի շենքի դիմաց, այն ժամանակ, երբ Ցյուրիխում տեղի էր ունենում հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման արարողությունը, հավաքվել էին Լիբանանի հայկական համայնքի ներկայացուցիչները, որպեսզի եւս մեկ անգամ արտահայտեին իրենց բողոքն այդ փաստաթղթերի ստորագրման դեմ: Հավաքվածների առջեւ ելույթ ունեցավ Մեծ Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ I-ը, որը հայությանը կոչ արեց հավատարիմ մնալ սեփական իրավունքներին: Կաթողիկոսը նաեւ նշեց հայ ժողովրդի միասնական լինելու անհրաժեշտությունը: «Տարբեր լինելը չի նշանակում միասնական չլինել մեր ազգային խնդիրների առջեւ: Մեր ազգային շահերը պետք է ավելի բարձր լինեն, քան մեր սեփական եւ կարճաժամկետ նպատակները»,- հայտնեց Արամ I-ը: Հավաքը կազմակերպվել էր երեք ավանդական հայկական կուսակցությունների` Ռազմկավար-Ազատական, Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան եւ ՀՅ Դաշնակցություն կուսակցությունների կողմից, հաղորդում է Մեծ Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի մամլո ծառայությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |