12 հոկտեմբերի 2009 - 12:29 AMT
ՀԿԵՈւ-ի ու ՎԵՈւ-ի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել համագործակցել նոր մակարդակով
Հոկտեմբերի 9 եւ 10-ին աշխատանքային այցով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում էր գտնվում «Վրացական երկաթուղի» ԲԲԸ-ի մասնագետների խումբը գլխավոր տնօրեն Իրակլի Էզուգբայաի ղեկավարությամբ: Հանդիպման շրջանակներում ընկերությունների ղեկավարները քննարկել են տրանսպորտային ծառայությունների որակի բարձրացման հարցերը` միասնական տեխնոլոգիաների ու համագործակցության հիման վրա, հաղորդում է ՀԿԵՈւ մամլո ծառայությունը:

Կողմերրն առանձնակի ուշադրություն են դարձել վագոնների շարժակազմի աշխատանքի արդյունավետության, սակագնային քաղաքականության համակարգման հարցերին: Երկու ընկերությունների ներկայացուցիչներն ամփոփել են ամառային ուղեւորափոխադրումների արդյունքները, եւ մասնավորապես, Երեւան-Բաթում-Երեւան երթուղու արդյունքները` բարձր գնահատական տալով ինչպես հայկական, այնպես էլ վրացական կողմի աշխատանքին: Այս առնչությամբ քննարկվել են «ԱՍՈւ» ճեպընթացի կիրառման հեռանկարները, որն արդեն 2010թ. ամռանը թույլ կտա ներդնել ինտերնետի միջոցով տոմսերի ամրագրման համակարգը եւ դրանով իսկ թույլ կտա բարձրացնել սպասարկման մակարդակը:

Այցի շրջանակներում «Վրացական երկաթուղի» ԲԲԸ-ի գլխավոր տնորենն այցի շրջանակներում այցելել է Այրում կցման կայարանը, որը վերջերս է արդիականացվել եւ աշխատում է նոր տեղեկատվական տեխնոլոգիաների հիման վրա: Բացի այդ, Էզուգբայան Շայդուլինի հետ միասին այցելել է ՀԿԵՈւ-ի առանձին ձեռնարկություններ, ինչպես նաեւ գլխավոր կարգավարական կենտրոն, որտեղ ծանոթացել է վերջերս նեդրված փոխադրումների ավտոմատ կառավարման համակարգի հետ:

Ընկերությունների ղեկավարները կարեւորել են փորձի ու տեղեկատվության փոխանակումը համագործակցության հետագա խորացման նպատակով, ինչպես նաեւ երկու կողմերի մրցունակության ապահովման համար: Ըստ Շայդուլիոնի ու Էզուգբայաի, ժամանակն է երկու ընկերությունների հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի:

«ՀԿԵՈւ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի 100-տոկոսանոց դուստր ձեռնարկությունն է: «Հայկական երակթուղի» ՓԲԸ-ն հանձնվել է «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ին հավատարմագրային կառավարման, ըստ 2008թ. փետրվարի 13-ի Կոնցեսիոն պայմանագրի: Հավատարմագրային կառավարման ժամկետը 30 տարի է` այն եւս 10 տարով երկարացնելու իրավունքով: