Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները կքննարկեն առեւտրատնտեսական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը Մոսկվայում, երկուշաբթի օրը կքննարկեն առեւտրատնտեսական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը, հեռանկարում էներգետիկ խոշոր նախագծերի իրագործումը, նաեւ ՀԱՊԿ-ում եւ ԵվրԱսԷՀ-ում համագործակցությունը:



Սարգսյանը Մոսկվա կժամանի ՌԴ նախագահի հրավերով: Այդ հանդիպումը յոթերորդն է ընթացիկ տարում հաղորդում է ՌԻԱ Նովոստին:



Համաձայն աղբյուրների, երկկողմ հիմքի վրա ռազմատեխնիկական համագործակցությունը եւ ԱՊՀ տարածքում բազմակողմանի ինտեգրման չափանիշների շրջանակներում, լուրջ կայունացնող ազդեցություն է թողնում Կովկասի իրավիճակի վրա: Այս կապակցությամբ ՌԴ եւ Հայաստանի նախագահները կքննարկեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեությանն առնչվող հարցեր, ներառյալ Արագ արձագանքման հավաքական ուժերի գործունեության թեման, այդ թվում նաեւ այս տարի Ղազախստանում կայացած «Համագործակցություն` 2009» ԱԱՀՈւ-ի զորավարժանքների առումով:



Համաշխարհային ճգնաժամային երեւույթներին հակազդելու եւ նորարարական առաջադիմության աջակցման մեխանիզմների մշակման ենթատեքստում` Մեդվեդեւը եւ Սարգսյանը կքննարկեն հոկտեմբերի 9-ին Քիշնեւում կայացած ԱՊՀ երկրների գագաթնաժողովի արդյունքները, նաեւ երկխոսությունը Եվրասիական տնտեսական ընկերակցության շրջանակներում (Հայաստանը ԵվրԱսԷՀ-ի դիտորդն է):



Հնարավոր է, որ պետության ղեկավարներն ուշադրություն կդարձնեն ղարաբաղյան կարգավորման հարցին:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---