Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր. Հայաստանն ու Թուրքիան նոր էջ են բացել իրենց հարաբերություններում12 հոկտեմբերի 2009 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ողջունել է Թուրքիայի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ երեկ Շվեյցարիայի միջնորդությամբ ստորագրված երկու արձանագրությունները՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, նաեւ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ։ «Հայաստանն ու Թուրքիան երեկ իրենց հարաբերություններում նոր էջ բացեցին։ Ես ողջունում եմ այս համարձակ քայլը, այն արժանի է մեր հարգանքին ու ճանաչմանը։ Այս պայմանավորվածությունները կոնկրետ հեռանկար են առաջարկում փոխըմբռնման եւ վստահության հիման վրա բարիդրացիական հարաբերությունների համար։ Որդեգրված մերձեցման կուրսը նաեւ կարեւոր ավանդ է ողջ կովկասյան տարածաշրջանում առավել անվտանգության, կայունության եւ համագործակցության համար։ Այժմ արդեն խնդիրը արձանագրությունները շուտափույթ վավերացնելն է եւ դրանց կյանք հաղորդելը։ Մենք քաջալերում ենք բոլոր քաղաքական ուժերին Թուրքիայում եւ Հայաստանում՝ առկա դինամիկան վճռականորեն օգտագործելու հանուն հարաբերությունների կարգավորման»,-ասել է նա։ Հոկտեմբերի 10-ին Հայաստանն ու Թուրքիան Շվեյցարիայի միջնորդությամբ ստորագրել են Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |