Ռիչարդ Կիրակոսյան. Թուրքիայի խորհրդարանը փորձում է ձգձգել Արձանագրությունների վավերացումը մինչ հաջորդ տարի

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանը փորձում է ձգձգել Արձանագրությունների վավերացումը մինչ հաջորդ տարի: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքերով, ՀՀ խորհրդարանը պետք է գործի այնպես, ինչպես դա կանի Թուրքիայի խորհրդարանը: «Եթե թուրքական կողմը որոշի մեզ պահանջներ ներկայացնել կամ ձգձգել Արձանագրությունների վավերացումը, մենք պետք է անենք նույնը` այսինքն խաղանք խաղի նրանց կանոններով»,-գտնում է հայ փորձագետը:



Նա նաեւ նշել է, որ Արձանագրություններում նշված չեն պատժամիջոցներ այն դեպքի համար, եթե կողմերից մեկը խախտի համաձայնագրի կանոնները: «Եթե սահմանը երկրների միջեւ բացվի, ոչինչ չի խանգարում Թուրքիային կրկին փակել այն եւ հանդես գալ նոր պահանջներով»,-ասել է Ռ.Կիրակոսյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---