Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն այժմ կախված է Թուրքիայից12 հոկտեմբերի 2009 - 16:20 AMT PanARMENIAN.Net - «Ցավոք, Թուրքիայի վարչապետի ու այլ պաշտոնյաների հայտարարությունների մասին հայ հանրությունն իմանում է ադրբեջանական աղբյուրներից, որոնք երբեմն խեղաթյուրում են էությունը»,-հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Զվարթնոց» օդանավակայանում Մոսկվա մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում: Ըստ Սարգսյանի, Էրդողանի հայտարարությունն առաջին հերթին ուղղված էր ադրբեջանական լսարանին: Նա նաեւ հավելել է, որ տարօրինակ կլինի, եթե թուրքական կողմը մտադիր չէ վավերացնել Արձանագրությունները, այդ դեպքում ինչո՞ւ էր ստորագրում: «Ցանկացած դեպքում, գնդակը Թուրքիայի դաշտում է եւ բավարար համբերություն ունենք, սպասելու իրադարձությունների հետագա զարգացմանը»,-ասել է Ս.Սարգսյանը: Նախագահը նշել է նաեւ, որ Հայաստանի ղեկավարությունն արդեն հայտարարել է իր քայլերի մասին եւ առանց վարանելու կշարունակի գնալ այդ ճանապարհով: «Թուրքիայի Արձանագրությունների վավերացման դեպքում հարաբերությունների կարգավորման գործընթացը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ կշարունակվի, իսկ եթե դա տեղի չունենա, մենք կանենք այն, ինչի մասին հայտարարել էինք նախապես»,-ասել է Սարգսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |