Անկարան ավելի շատ հետաքրքրված է Հայաստանի հետ գործընթացում, քան դրա արդյունքներում12 հոկտեմբերի 2009 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ներկա պահին Անկարայի համար առաջնային չի: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ՀՅ Դաշնակցության քաղաքական հարցերով «Հայ Դատ» Կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «այսօր Թուրքիայի համար առաջնային ուղղությունը կիպրոսյան եւ քրդական հիմնախնդիրների լուծումն է: Ինչ վերաբերում է Հայաստանի հետ գործընթացին, ապա Անկարան ավելի շատ հետաքրքրված է ինքնին գործընթացում, քան դրա արդյունքներում»,- ասել է Կիրո Մանոյանը:Նա չի բացառել, որ Թուրքիան կարող է ձգձգել Արձանագրությունների վավերացման գործընթացը կամ էլ դրանք ընդհանրապես չի վավերացնի: «Թուրքիայի խորհրդարանում մեծամասնություն է կազմում Արդարություն եւ զարգացում կուսակցությունը (AKP): Սակայն թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն հայտարարել է, որ խորհրդարանում կարող է փակ քվեարկություն տեղի ունենալ: Եթե Հայաստանի խորհրդարանում քվեարկությունը նույնպես գաղտնի լինի, ապա ես վստահ եմ, որ մեծամասնությունը վավերացման դեմ կքվեարկի»,- ասել է «Հայ Դատ»-ի ղեկավարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |