Յուլիա Սահին. Քենտիկյանի դեմ պետք է պայքարել ուժերի գերլարումով12 հոկտեմբերի 2009 - 19:00 AMT PanARMENIAN.Net - WIBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, գերմանաբնակ թրքուհի Յուլիա Սահինը (20-0,2) մեկնաբանել է տեղի ունեցած մենամարտը հայուհի Սյուզի Քենտիկյանի հետ: Հիշեցնենք, որ այս մենամարտում հաղթել է Քենտիկյանը: «Աշխարհի չեմպիոնի դեմ մենամարտում պետք է պայքարել ուժերի գերլարումով: Ես գտնում եմ, որ միավորները ոչ այնքան օբյեկտիվ էին բաշխվել, սակայն կատարվեց այն, ինչ կատարվեց: Ես շատ լավ էի նախապատրաստվել Քենտիկյանի դեմ մենամարտին, սակայն, ցավոք, դա բավական չէր»,-մեջբերում է Սահինին boxing.de-ն: Սահինի մարզիչ Մեհմեդ Հենդեմը նշել է, որ անկախ պարտությունից, նա գոհ է իր սանից: «Յուլիան կարող էր ավելի շատ հարվածներ հասցնել: Նա հստակ հետեւում էր նախանշված մարտավարությանը, եւ անկախ պարտությունից, ես գոհ եմ նրանից: Նա ամեն ինչ գերազանց էր կատարում»,-ասել է Հենդեմը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |