Հոկտեմբերի 12-ին Երեւանի Մոսկվա կինոթատրոնում տեղի է ունեցել «Գժուկ» մանկական երկիծական կինոհանդեսի ցուցադրությունը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-ին Երեւանի Մոսկվա կինոթատրոնում տեղի է ունեցել «Գժուկ» մանկական երկիծական կինոհանդեսի ցուցադրությունը: Կինոհանդեսը նկարահանվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվերով Հայաստանի ազգային կինոկենտրոնում: Առաջին ցուցադրության ժամանակ ներկայացվել է 12 կարճամետրաժ կինոնկար, որտեղ հայտնի դերասանների հետ նաեւ երեխաներ են նկարահանվել:



«Ամենամեծ դժվարությունը տարբեր դերերի համար երեխաների ընտրությունն էր, քանի որ տաղանդավորները շատ էին»,-բացմանն ասել է «Գժուկի» գեղարվեստական ղեկավար Արմեն Վաթյանը:



Ժյուրիի որոշմամբ դիպլոմներով պարգեւատրվեցին փոքրիկ դերասաններից հինգը` Աննա Անդրանիկյանը, Մարիամ Մարտիրոսյանը («Հանուն սիրո»), Վահան Ստեփանյանը («Ֆիզիկոսը»), Լաերտ Դուվանյանը («Անհայտ տաղանդը»), Լուսինե Զաքարյանը («Աստեղային երգչուհի»):
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---