Թուրքիայի խորհրդարանը Արձանագրությունների ճակատագիրը կսկսի որոշել հաջորդ շաբաթ

PanARMENIAN.Net - Հաջորդ շաբաթ հայ-թուրքական Արձանագրությունը Թուրքիայի խորհրդարան կուղարկվեն դիտարկման համար, ասել է թուրքական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեմիլ Չիչեկը, հաղորդել է CNN-Turk-ը:



Նրա խոսքով, ամսաթիվը դեռեւս որոշված չէ, եւ միայն խորհրդարանն է որոշելու` քվեարկել Արձանագրության օգտին, թե ոչ, ասել է Չիչեկը:



«Հայաստանի հետ Արձանագրության ստորագրումը Կովկասում կայունության եւ խաղաղության հաստատման ուղղությամբ Թուրքիայի քաղաքականության մի մասն է: Մենք պատրաստ ենք դեմ հանդիման կանգնել մեր պատմության առջեւ, ուստի, Արձանագրության համաձայն, կստեղծվի հատուկ հանձնաժողով` բաղկացած պատմաբաններից: Թուրքիան պատրաստ է ապացուցել 1915թ. իրադարձությունների ճշմարիտն ու սուտը, եւ թող դրանով զբաղվեն գիտնականները»,- հայտնել է Չիչեկը:



Հարաբերությունների կարգավորման մասին հայ-թուրքական Արձանագրությունը Թուրքիայի եւ Հայաստանի արտգործնախարարներ Ահմետ Դավութօղլուի եւ Էդվարդ Նալբանդյանի կողմից ստորագրվել է շաբաթ օրը Ցյուրիխում:



Նախօրեին իր ելույթում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ ընդգծեց, որ առանց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման անկարելի է առաջընթաց ակնկալել թուրք-հայկական հարաբերություններում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---