Երեւանում անդրսահմանային կրթության վերաբերյալ միջազգային համաժողով է ընթանում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-14 Երեւանում` Մոսկվայի Տանը Ժամանակակից Հումանիտար Ակադեմիան (ք.Մոսկվա) Ռուս-Հայկական Ժամանակակից Հումանիտար Ինստիտուտը ՌԴ Կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ «Անդրսահմանային կրթություն` գլոբալ հնարավորություններն ու տարածաշրջանային ասպեկտները» Միջազգային գիտագործնական համաժողով են անցկացնում:



Երկօրյա համաժողովի նպատակն է` հայտարարել Ժամանակակից Հումանիտար Ակադեմիայի հնարավորությունների մասին եւ ցույց տալ անդրսահմանային կրթության բոլոր այն նոր սահմանները, որոնք ուսանողների առջեւ բացում են Ակադեմիայի տեխնոլոգիաները:



«Մենք մտադիր ենք որոշակի երկխոսություն սկսել Հայաստանի բուհերի, ինչպես նաեւ կրթական ոլորտի իշխանության մարմինների հետ»,- հայտնել է Ժամանակակից Հումանիտար Ակադեմիայի միջազգային համագործակցության բաժնի տնօրեն Դմիտրի Ներսեսյանը PanARMENIAN.Net ի թղթակցին:



Նա նաեւ նշել է, որ հետագայում ծրագրվում է նման համաժողովներ անցկացնել ոչ միայն Հայաստանում, այլեւ ԱՊՀ այլ երկրներում:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---