Ռուսաստանը շահագրգիռ է հայ-թուրքական երկխոսության հարցում13 հոկտեմբերի 2009 - 19:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Թուրքիան երկկողմ հարաբերությունների կարգավորման բարդություններն ու առավելությունները ծանր ու թեթեւ անելու փուլում են գտնվում: Այդ մասին «Նոր աշխարհաքաղաքական դասավորություն Արեւելքում. հայ-թուրքական մերձեցում, խնդիրներ ու իրողություններ» թեմայով Երեւան-Անկարա-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է ՌԴ-ի գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ Նատալյա Ուլչենկոն: «Ակնհայտ է, որ Անկարան եւս առավելություններ կստանա հարաբերությունների կարգավորումից եւ սահմանի բացումից, քանի որ դա կնպաստի արեւելյան Անատոլիայի տարածաշրջանի զարգացմանը»,-ասել է նա: Ըստ Ուլչենկոյի, Թուրքիայի արեւելյան շրջանը ամենաթերզարգացածն է եւ հեռանկար կա, որ այն կարող է զարգանալ հայկական շուկայի հաշվին: «Թուրքիան բազմիցս է առողջ մոտեցում ցուցաբերել վիճահարույց իրավիճակներում: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական զարգացումներ կլինեն, եթե թուրքական կողմի դրական տրամադրվածությունը աջակցություն գտնի Երեւանի կողմից»,-ասել է թրքագետը: Նրա խոսքերով, Ռուսաստանը շահագրգիռ է հայ-թուրքական երկխոսության հարցում ինչպես տնտեսական, այնպես էլ Հարավ Կովկասի կայունացման տեսակետից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |