Անկախ քաղաքապետարանի մերժումից, ՀՅԴ բողոքի ցույցը տեղի կունենա14 հոկտեմբերի 2009 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Չնայած, որ Երեւանի քաղաքապետարանն արգելել է Դաշնակցության բողոքի ցույցի անցկացումը հոկտեմբերի 16-ին Շառլ Ազնավուրի հրապարակում, ակցիան այնուամենայնիվ տեղի կունենա: Այդ մաիսն Երեւանում հայտարարել է ՀՅԴ առաջնորդներից մեկը` Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, կուսակցությունը որոշել է անցկացնել բողոքի ակցիան, քանի որ քաղաքապետարանի մերժումը հիմնավորված չէ: «Քաղաքապետարանը մեզ այլ վայր չի առաջարկել, ուղղակի բանավոր հայտնել է, որ այդ հրապարակում նախատեսված է մեկ այլ միջոցառում, որի մաին տեղեկատվությունն, իբր, զետեղված է իր կայքում»,-նշել է Վահան Հովհաննիսյանը: Ընդ որում նա հավելել է, որ խմբակցության անդամները բազմիցս են ստուգել այդ կայքը, սակայն ոչ մի տեղեկատվություն միջոցառման մասին այնտեղ չի եղել: Հովհաննիսյանը նաեւ մեկնաբանել է «Ժառանգություն» խմբակցության հայտարարությունը ՀՀ նախագահի հրաժարականի պահանջով` հայտարարելով, որ չնայած նրան, որ բոլոր կուսակցությունները միավորվել են մեկ նպատակի շուրջ` տապալել հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը, յուրաքանչյուր կուսակցություն կարող է իր օրակարգն ունենալ: «Արձանագրությունների գործընթացը կասեցնելու համար, մենք կօգտագործենք բոլոր միջոցները, եթե հարկ կլինի նաեւ իշխանափոխություն կպահանջենք»,-ասել է ՀՅԴ անդամը: Ընդ որում նա նշել է, որ Դաշնակցությունը տարբերվում է ՀԱԿ-ից նրանով, որ իր նպատակը լոկ իշխանափոխությունը չէ` ՀՅԴ-ի համար դա միայն միջոց է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |