Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների վրա14 հոկտեմբերի 2009 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անմիջականորեն կապված չէ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների հետ, բայց, այնուամենայնիվ, այդ հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում անվտանգության եւ Ալյանսի հետ Հայաստանի հարաբերությունների վրա: Այդ մասին Երեւան-Բրյուսել հեռուստակամուրջի ընթացքում, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտնել է ՆԱՏՕ-ի միջազգային հավաքակազմի ներկայացուցիչ Լորենց Մայեր-Միննեմաննը:«Հայ-թուրքական հարաբերությունները երկկողմ հարաբերություններ են եւ ըստ էության կապված չեն ՆԱՏՕ-ի հետ: Վերջին զարգացումները, անկասկած, դրական ազդեցություն կունենան տարածաշրջանում անվտանգության եւ Հայաստան-Ալյանս հարաբերությունների վրա»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի միջազգային հավաքակազմի ներկայացուցիչը: Միեւնույն ժամանակ նա ավելացրել է, որ վերջին 16 տարիների ընթացքում Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ձեւավորվել են սերտ եւ ամուր հարաբերություններ, եւ պետք չէ ուղղակի զուգահեռներ անցկացնել հայ-թուրքական հարաբերությունների, ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամության եւ Ալյանսի հետ Երեւանի հարաբերությունների միջեւ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |