Վահան Շիրխանյան. Ստորագրված Արձանագրություններում, հնարավոր է, փոփոխություններ են ներմուծվել14 հոկտեմբերի 2009 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Եթե Հայաստանը չփոխեր իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում, Թուրքիան կճանաչեր այն մոտակա ժամանակում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության վարչության անդամ Վահան Շիրխանյանը: Նրա խոսքով, Թուրքիան մշտապես գտնվել է նաեւ Եվրամիության, Եվրախորհրդարանի ու մի շարք այլ երկրների ճնշման ներքո: Նման ճնշման տակ Թուրքիան ստիպված կլիներ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա նաեւ նկատել է, որ իրենց հարգող ցանկացած իշխանությունները նախքան որեւէ լուրջ որոշում ընդունելը պետք է խորը հետազոտություն կատարեն եւ դրանից հետո արդյունքները ներկայացնեն ժողովրդին:«Հայ-թուրքական սահմանի բացումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Գոնե մեկ օրինակ բերեք ինձ, թե ինչում է կայանում երկրների միջեւ սահմանի բացման շահը»,- նշել է Շիրխանյանը: Ընդ որում, Շիրխանյանը կասկած է հայտնել, որ ստորագրված Արձանագրություններում, հնարավոր է, փոփոխություններ են ներմուծվել: Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ Համլետ Հարությունյանն իր հերթին նկատել է, որ ոչ մի գերտերություն չէր կարողանա ազդել Թուրքիայի որոշման վրա` փոխել իր պատմական նկրտումներն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա մեկնաբանել է նաեւ Արձանագրությունների կետերից մեկը` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող սահմանի մասին, հայտնելով, որ Երեւանն արդեն ճանաչել է գոյություն ունեցող սահմաններն այն բանից հետո, երբ մտավ ՄԱԿ: «Լեզուն դիվանագետին տրված է, որպեսզի կոծկի իր մտքերը: Փաստաթղթերի ենթատեքստում կոծկված է նրանց իրական նշանակությունը»,- նշել է Հարությունյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |