Բրատիսլավայում տեղի կունենա ՆԱՏՕ-ի անդամ երկրնեի պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-23-ի Բրատիսլավայում տեղի կունենա ՆԱՏՕ-ի անդամ երկրնեի պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը: Այդ մասին Երեւան-Բրյուսել հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի գործողությունների վարչության պետ Էրիկ Սանդալը: Նրա խոսքերով, այդ հանդիպման ընթացքում կառաջարկվեն աֆղանական բանակին ու ոստիկանությանն աջակցությունն ավելացնելու հարցեր, որպեսզի այդ երկրի անվտանգության ուժերը կարողնան ստանձնել գլխավոր պատասխանատվությունը պետական անվտանգության պահպանման գործում:



Ինչպես նշել է Սանդալը, ներկայումս Աֆղանստանում տեղակայված են ՆԱՏՕ-ի անդամ երկրների 72 000 զինծառայողներ, որոնց գործողություններն ուղղված են կայունության ու անվտանգության ապահովմանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---