Թուրքիան չեղյալ է հայտարարել Իսրայելի հետ զորավարժություններն ի օգուտ Սիրիայի հետ զորավարժությունների14 հոկտեմբերի 2009 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան եւ Սիրիան համատեղ ռազմական զորավարժություններ կանցկացնեն: Ինչպես հաղորդել է Սիրիայի պաշտպանության նախարար, գեներալ Ալի Հաբիբը, համատեղ զորավարժություններն «առավել մեծ մասշտաբի են լինելու, քան այս տարվա ապրիլին»:Բացի դրանից, Թուրքիայի եւ Սիրիայի ԱԳՆ ղեկավարները երկու պետությունների` վերջերս ձեւավորված Ռազմավարական համագործակցության խորհրդի` Հալեպում կայացած առաջին հանդիպումից հետո համաձայնագիր են ստորագրել անցագրային ռեժիմի փոխանակման մասին: Երբ թուրք-սիրիական հարաբերությունները կարգավորվում են, հարաբերությունների վատթարացում է նկատվում Անկարայի ու Երուսաղեմի միջեւ: Թուրքական իշխանությունները չեղյալ են հայտարարել Իսրայելի հետ զորավարժությունները, որոնցում ծրագրվում էր իսրայելական, ԱՄՆ եւ Իտալիայի ռազմական ինքնաթիռների մասնակցությունը Թուրքիայի կենտրոնական մասում` Կոնիա ռազմակայանում: Զորավարժությունները պետք է տեղի ունենային հոկտեմբերի 12-23: Չեղյալ հայտարարելու պատճառ հանդիսացավ զորավարժություններին իսրայելական ՌՕՈՒ-ի մասնակցությունը թույլ չտալու` Թուրքիայի մտադրությունը, հաղորդում են լրատվամիջոցները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |