Ռոջեր Սմիթը փոխանցեց իր գրադարանը Վաշինգտոնի Հայոց ցեղասպանութան թանգարանին

PanARMENIAN.Net - Վիլյամ եւ Մերի Վիլյամսբուրգի քոլեջի (Վիրջինիա) պատվավոր պրոֆեսոր, համահիմնադիր եւ ցեղասպանություն ուսումնասիրող Գիտնականների միջազգային ասոցիացիայի (IAGS) նախկին նախագահ Ռոջեր Սմիթը Վաշինգտոնի Հայոց ցեղասպանության թանգարանին (AGMA), իր գրադարանից նվիրել է գրքեր Հայոց ցեղասպանության մասին:



«Ես երկար տարիներ զբաղվել եմ Հայոց ցեղասպանության ուսումնասիրություններով եւ ուսուցանել եմ գիտնականների նոր սերունդ: Ես փոխանցեցի իմ գրադարանը Հայոց ցեղասպանության թանգարանին, որպեսզի լրացնվեն Հայոց ցեղասպանությանը վերաբերվող նյութերը, որոնք կօգնեն գիտնականներին եւ քաղաքական գործիչներին իմանալ ավելին այդ հանցագործության մասին», - ասել է պրոֆեսորը:



Իր հերթին Հայոց ցեղասպանության ամերիկյան թանգարանի կառուցման հոգաբարձուների կոմիտեի նախագահ Վան Գրիգորյանը նշել է, որ այդ նվիրատվությունը կլրացնի թանգարանում գոյություն ունեցող XX դարի առաջին ցեղասպանության մասին ռեսուրսները:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---