Երեւանում ելույթ կունենան հայտնի երաժիշտներ Նատալյա Գուտմանը եւ Սվյատոսլավ Մորոզովը

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ Երրորդ Միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում կներկայացնեն համերգ, որը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում:



Հայտնի երաժիշտների Նատալյա Գուտմանի (թավջութակ) եւ նրա որդու Սվյատոսլավ Մորոզովի (ջութակ) կատարմամբ կհնչեն Շոստակովիչի թավջութակի թիվ 1 կոնցերտը եւ Բրամսի կրկնակի կոնցերտը ջութակի եւ թավջութակի համար:



Համերգը կանցնի ՀՊՖՆ-ի գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Նատալյա Գուտմանը կրթությունը ստացել է իր պապիկ Անիսիմա Բեռլինի մոտ` պրոֆեսոր Գալինա Կոզոլուպովայի ղեկավարության տակ:



Սվյատոսլավ Մորոզը ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան: Նրա ուսուցիչներ Օլեգ Կագանը: Մորոզը Չայկովսկու անվան դաշնամուրային տրիոյի անդամ է:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---