ԻԱԿ-ն դատարանի միջոցով ձգտում է ՀԱԿ-ից ստանալ տեղեկատվության իրավունք

PanARMENIAN.Net - 2009թ.-ի հոկտեմբերի 15-ին, ժամը 12:00-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում (հասցե` ք. Երեւան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դահլիճ 5 հասցեում)` դատավոր Ա. Սուքոյանի նախագահությամբ, կկայանա «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության հայցադիմումի քննությունն ընդդեմ «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի:



Նշենք, որ ԻԱԿ-ը 2009թ.-ի հունիսի 26-ին հայց էր ներկայացրել դատարան` պահանջելով Հայ Ազգային Կոնգրես դաշինքին պարտավորեցնել հնգօրյա ժամկետում տրամադրել հայցված տեղեկություններ հետեւյալի մասին.

1. Դաշինքի 2008թ.-ի ֆինանսական հաշվետվության պատճեն:

2. Օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավել արժողությամբ նվիրատվության աղբյուրների մասին:



ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու հարցմամբ դիմել է ՀԱԿ-ի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանին դեռ 2009թ. ապրիլին, սակայն հարցումը մնաց առանց պատասխանի: Այդ մասին հաղորդում է ԻԱԿ-ի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---