ՀՀԿ-ն քարտուղար. ԼՂՀ-ն երբեք չի մտնի Ադրբեջանի կազմի մեջ15 հոկտեմբերի 2009 - 15:04 AMT PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը ոչ մի կապ չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի հետ: Եւ Թուրքիայի այն հայտարարությունները, որ սահմանը չի բացվի մինչեւ չլուծվի արցախյան հարցը` ավելի շատ ուղղված են ադրբեջանի լսարանին», - Երեւանում կայացած մամլո ասուլիսում, հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցույան քարտուղար Էդուարդ Շարմազանովը:Նրա խոսքերով, Թուրքիան սխալվում է, եթե կարծում է, որ Հայաստանը կգնա միակողմանի զիջումների ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Հայաստանի ղեկավարությունը միշտ հայտարարել է, որ ԼՂՀ-ը դե-ֆակտո անկախ պետություն է, եւ այն չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան այժմ», -ընդգծել է նա: Շարմազանովը նաեւ ավելացրել է, որ լավ կլիներ եթե Թուրքիան իր հայտարարությունների փոխարեն` Լեռնային Ղարաբաղի զիջումների անհրաժեշտության հարցի վերաբերյալ, համոզեր Ադրբեջանին այն բանի մեջ, որ Ղարաբաղը երբեք չի լինի նրա կազմում: «Լեռնային Ղարաբաղի ճանաչումը ՀՀ կողմից չպիտի լինի ինքնանպատակ, ներկայումս յուրաքանչուր միակողմանի միջամտում կխանգարի ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին», - ասել է նա, եւ ավելացրել, որ Հայաստանը պետք է անի ամեն ինչ, որպեսզի հասնի Արցախի անկախության միջազգային ճանաչմանը: Հոկտեմբերի 15-ին «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը ներկայացրել է ԱԺ խոսնակին «Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման մասին» օրինագիծը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |