Հենց ֆուտբոլը սկիզբ դրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին

PanARMENIAN.Net - «ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, որը հատուկ ժամանել էր Բուրսա դիտելու համար Հայաստանի ու Թուրքիայի հավաքականների խաղը, հայտարարել է, որ ֆուտբոլային խաղերը մեծ իրադարձություն են սպորտում, սակայն ինչպես ցույց է տալիս փորձը, ֆուտբոլը կարող է նաեւ ավելի խորը իմաստ ունենալ»,-Բուրսայում լրագրողներին է հայտարարել ՀՀ ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, դրա ապացույցն անցյալ տարվա խաղն է հավաքականների միջեւ Երեւանում: Դա էլ սկիզբ դրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նալբանդյանը նշել է նաեւ, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ասել է, որ «եթե ՀՀ նախագահը չհրավիրեր ինձ Երեւանում կայանալիք ֆուտբոլային խաղին, հավանաբար, մենք այսօր հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի ականատեսները չէինք լինի»:



ԱԳՆ ղեկավարն ասել է նաեւ, որ այս խաղը լավ առիթ հանդիսացավ երկրների նախագահների համար, որպեսզի նրանք քննարկեն, թե ինչ ճանապարհ են անցել եւ ինչ քայլեր է հարկավոր ձեռնարկել արդեն Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո: «Դա կբացի այն փակ դուռը, որը տարիներ շարունակ բաժանում էր մեր երկրները, եւ հիմք կհանդիսանա Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների զարգացման համար»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---