ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը չի հանվի Գերմանիայում կոալիցիոն համաձայնության տեքստից15 հոկտեմբերի 2009 - 20:18 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցել Անգելա Մերկելի կոնսերվատիվ կուսակցությունը պայմանավորվել է Ազատ դեմոկրատների լիբերալ կուսակցության հետ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը կոալիցիոն համաձայնագրում պահպանելու վերաբերյալ: Ինչպես նշում են աղբյուրները, այդ համաձայնագիրը Մերկելի ու FDP-ի կուսակցությունների միջեւ 2005թ. կոալիցիոն համաձայնագրի նմանությամբ է կազմված: Այս համաձայնագրում, մասնավորապես, ասվում է. «Եթե ԵՄ-ն ի վիճակի չէ նոր անդամներ ընդունել իր կազմում կամ Թուրքիան չի համապատասխանում անդամակցության համար անհրաժեշտ բոլոր չափանիշներին, Անկարան գոնե պետք է սերտորեն համագործակցի եվրոպական կառույցների հետ, ինչը թույլ կտա նրան արտոնյալ հարաբերություններ զարգացնել Եվրամիության հետ»: 2005թ. ԵՄ-ն համաձայնվեց բանակցություններ սկսել Թուրքիայի հետ եվրոպական ընտանիքին անդամակցելու շուրջ: Ա.Մերկելի կոնսերվատիվ դաշինքը դեմ է Անկարայի անդամակցությանը ԵՄ-ին: Կանցլերն ինքն է բազմիցս հայտարարել, որ ԵՄ-ին անդամակցության փոխարեն, լավ կլինի Անկարային «արտոնյալ գործընկերություն» առաջարկել, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |