Սերգեյ Պետրոսյանն առաջին ոսկին բերեց ՌԴ հավաքականին ծանրամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում16 հոկտեմբերի 2009 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը ներկայացնող հայ ծանրորդ Սերգեյ Պետրոսյանը մինչեւ 69 կգ քաշային կարգում նվաճել է Լեհաստանի Վլադիսլավովո քաղաքում անցնող մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսը: Երկամարտում Պետրոսյանը բարձրացրել է 318 կգ (143 կգ պոկում, եւ +175կգ հրում վարժություններում): Երկրորդ տեղում է եւս ՌԴ ներկայացուցիչ Օլեգ Չենը, որը նույն արդյունքն է ցույց տվել 318 կգ (143 կգ պոկում, եւ +175կգ հրում վարժություններում), սակայն զիջել է Պետրոսյանին ավելի մեծ քաշի պատճառով: Բրոնզե մրցանակակիրը լեհ Դամիան Կուշչինսկին է, որը երկամարտում բարձրացրեց 309 կգ (138+171): Հայաստանի հավաքականը մինչեւ 69կգ քաշային խմբում ներկայացուցիչ չէր հայտագրել: Սակայն հոկտեմբերի 16-ին մինչեւ 77 կգ քաշային կարգում մրցումներին Հայաստանից կմասնակցի երկու ծանրամարտիկ` Աղասի Աղասյանն ու Արաիկ Միրզոյանը: Հիշեցնենք, որ մրցաշարի առաջին փուլում ՀՀ ներկայացուցիչ Սմբատ Մարգարյանը (մինչեւ 56կգ) դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ երկրորդ օրը Վանիկ Ավետիսյանը (62կգ ք/կ) նվաճեց բրոնզե մեդալ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |