Ադրբեջանի նախագահը դիմել է բանակին պատրաստ լինելու կոչով16 հոկտեմբերի 2009 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ, գերագույն հրամանատար Իլհամ Ալիեւը կոչ է արել երկրի բանակին պատրաստ լինել: Ըստ նրա, պատերազմը դեռեւս ավարտված չէ եւ Ադրբեջանի բանակը պետք է ամեն պահի պատրաստ լինի «վերադարձնել իր հողերը»: «Այսօր հակամարտությունը դեռեւս կարգավորված չէ: Մենք ձգտում ենք լուծել այն բանակցությունների միջոցով: Սակայն մեր սկզբունքային դիրքորոշումը միանշանակ է` հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն մեր հողերից, մեր հայրենակիցները պետք է վերադառնան իրենց հայրենի օջախները: Այս շրջանակներից դուրս ոչ մի այլ մոտեցում չի քննարկվում եւ Ադրբեջանը բազմիցս է արտահայտել իր դիրքորոշումն այս հարցի շուրջ»,-ասել է պետության ղեկավարը` հավելելով, որ, Ադրբեջանը կշարունակի ավելացնել իր ռազմական հզորությունը, անկախ այն բանից, որ դա հսկայական ծախսեր է պահանջում, հաղորդում է Bakiliar.AZ-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |