Երեւանում հուշագիր է ստորագրվել Տնտեսական մրցունակության իրավական պաշտպանության մասին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում կստորագրվի հուշագիր` «Հայաստանի Հանրապետության տարածքում փոքր եւ միջին բիզնեսի տնտեսական մրցակցության բնագավառում իրավական պաշտպանություն» ծրագրի իրականացման մասին:



Եռակողմ հուշագրով նախատեսվում է, որ մենաշնորհների չարաշահումների կամ ՀՀ տնտեսական մրցակցության օրենսդրության այլ խախտումների արդյունքում տուժած փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին ապահովվելու է անվճար իրավաբանական խորհրդատվություն, իրականացվելու նրանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը ՀՀ դատական եւ այլ մարմիններում:Հուշագիրը ստորագրել են ՀՀ տնտեսական մրցունակության պաշտպանության պետական հանձնաժողովը, ԵՊՀ Եվրոպական իրավունքի ու ինտեգրման կենտրոնն ու «Brave» իրավաբանական ընկերությունը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---