Pan Armenian Expo 2009 ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 23-25 Երեւանում

PanARMENIAN.Net - Pan Armenian Expo 2009 միջազգային ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 23-25 Երեւանում` Կ.Դեմիրճյանի անվ. Մարզահամերգային համալիրում, PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Հայաստանի Առեւտրա-արդյունաբերական պալատի մամլո քարտուղար Վրեժ Սարուխանյանը: Նրա խոսքով, ծրագրվում է, որ ցուցահանդեսին կմասնակցեն ավելի քան 100 ձեռնարկատերեր: «Ցուցահանդեսին կմասնակցեն նաեւ բիզնեսի ներկայացուցիչներ Սփյուռքից, որոնց ցուցահանդեսին մասնակցելու հրավեր է ուղարկվել»,- նշել է նա:



Այդ առիթով Սարուխանյանն ավելացրել է, որ հրավերն ուղարկվել է աշխարհի 50 երկրներին, այդ թվում` ԱՄՆ ու Եվրոպայի երկրների հայկական Սփյուռքին:



ՀՀ ԱԱՊ մամլո քարտուղարը տեղեկացրել է, որ առաջիկա ցուցահանդեսի շրջանակներում հոկտեմբերի 23-ին կկայանա բիզնես-ֆորում, իսկ դրա պաշտոնական բացումը ծրագրված է հոկտեմբերի 24-ին:



Pan Armenian Expo 2009 ցուցահանդեսը Հայաստանում անցկացվում է երրորդ անգամ, նրա կազմակերպիչը Հայաստանի Առեւտրա-արդյունաբերական պալատն է:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---