Վրաստանի Խորհրդարանը կարող է սկսել Սահակաշվիլուն իմպիչմենտ հայտնելու գործընթացը16 հոկտեմբերի 2009 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Խորհրդարանում կոչ են անում սկսել նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի իմպիչմենտի գործընթացը:Ինչպես հայտնում է GeorgiaTimes-ը, պատգամավորի խոսքերով զեկույցը ցույց տվեց, որ «թագավորը մերկ է, իսկ նրանք, ովքեր փորձում են այս ամենից հետո փրկել նրան` շողոքորթներ են»: Կոպալիանին կոչ արեց Սահակաշվիլիին ինքնակամ հրաժարական տալ: Օրենքի համաձայն` իմպիչպենտի մասին փաստաթուղթը պետք է ստորագրեն խորհրդարանի 150 պատգամավորներից 1 / 3-րդը: Միայն այդ դեպքում փաստաթուղթը կարող է փոխանցվել Վրաստանի Գերագույն Սահմանադրական դատարաններ: Նախօրեին Լեվան Գաչիչելաձեի «Պաշտպանիր Վրաստանը» շարժումը սկսել է «Վրաստանը Միխաիլ Սահակաշվիլուց ձերբազատելու» արշավ: Զեկույցում ԵՄ հանձնաժողովը ճանաչել է, որ Վրաստանի իշխանությունները մեղավոր են ռազմական գործողությունների ծավալման, Ցխինվալում մեծածավալ ռմբակոծության իրականացման, արգելված զինատեսակների օգտագործման գործում: Բացի այդ Սահակաշվիլու ռեժիմին մեղադրել են ոչ ռազմական օբյեկտների ռմբակոծման եւ ՄԱԿ-ի առաքելության զինվորական խաղաղապահ ուժերի կայանների վրա հարձակման մեջ: Անցյալ շաբաթ նախագահի հետ բացահայտ պատերազմի մեջ գտնվող ընդդիմությունը, արդեն պահանջել էր Սահակաշվիլուն ճանաչել ռազմական հանցագործ եւ զինվորական դատարանին հանձնել նրան: Ինչպես հայտարարել են Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունում, եթե Սահակաշվիլուն վաղաժամ չվնասազերծեն, ապա նա կստեղծի սպառնալիք ողջ տարածաշրջանի համար: Կուսակցությունը նաեւ հայտարարել է որ պատրաստվում է դիմել պաշտոնական Բրյուսելին եւ Վաշինգտոնին` Վրաստանի ղեկավարի նկատմամբ անհապաղ հետաքննություն սկսելու պահանջով: Ավելի վաղ Լեյբորիստները պահանջում էին, որպեսզի Սահակաշվիլին ինքնակամ հրաժարական տա: Պահպանողական կուսակցությունը կոչ էր արել նախագահին կանչել քրեական պատասխանատվության եւ սկսել անվստահություն հայտնելու գործընթացը: Սահակաշվիլին մի քանի անգամ հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ մինչեւ իր լիազորությունների ժամկետի ավարտը` 2013թ-ը: Ինչ վերաբերում է նախագահի արձագանքին ԵՄ հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ, ապա սկզբում նա անվանեց այն «Վրաստանի դիվանագիտական հաղթանակ», իսկ հետո մեղադրեց հանձնաժողովին լիազորությունները չարաշահելու մեջ: Սահակաշվիլու կարծիքով հանձնաժողովի գործառույթների մեջ եզրակացություններ անելը չէր մտնում, բայց այն արեց դա: Ինչպես նշել է Վրաստանի ղեկավարը ամենեւին էլ պետք չէ շատ բան իմանալ Վրաստանի ներխուժմանը ճիշտ գնահատական տալու համար: Ներխուժում մի երկիր, որն իր տարածքում ունի լավ զինված դեսանտային զորքեր եւ որը տարիներ շարունակ սպառնում է քեզ պատերազմով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |