2010թ. ԵՄ-ն Հայաստանին 100մլն եվրո կտրամադրի

PanARMENIAN.Net - 2009թ. հոկտեմբերի 14-ինԵվրահանձնաժողովը Եվրոպականխորհրդին առաջարկեցՀայաստանին մակրո-ֆինանսական օգնություն տրամադրել, որից մինչեւ 65 միլիոն եվրոն վարկի եւ մինչեւ 35 միլիոնը դրամաշնորհի տեսքով, հաղորդում է Եվրահանձնաժողովի երեւանյան ներկայացուցչությունը:



Հաղորդագրության համաձայն, օգնությունը միտված կլինի Հայաստանի կառավարության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ համաձայնեցված համապատասխանեցման ծրագրին, որի նպատակն է համաշխարհային ճգնաժամի հաղթահարումը երկրում:



2009թ.հոկտեմբերի 14-ինԵվրահանձնաժողովնընդունեց որոշմաննախագիծ,որովԵվրոպական խորհրդինառաջարկվումէրՀայաստանին մակրո-ֆինանսականօգնություն(ՄՖՕ) տրամադրել 65 միլիոն եվրո կազմող վարկի եւ 35 միլիոն եվրո դրամաշնորհի տեսքով: Օգնությունը կտրամադրվի երկու փուլով` մոտավորապես 2010թ. առաջին եւ չորրորդ եռամսյակներում: Օգնությունը աջակցում է, ինչպես նաեւ պայմանավորված է Հայաստանի կառավարության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) միջեւ համաձայնեցված համապատասխանեցման ծրագրով: Այն լրացնում է հիմնադրամի Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությանը: Օգնության տրամադրման վերաբերյալ խորհրդատվություն է ստացվել նաեւ Եվրախորհրդարանից:



Առաջարկվող ֆինանսավորումը կավելացնիԵՄ կողմից տրամադրվող ֆինանսական միջոցները Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքի շրջանակներում բյուջետային աջակցման ծրագրերի տեսքով:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---