ՀՅԴ. Հոկտեմբերի 10-ին սկսվեց համազգային պայքարի նոր փուլը16 հոկտեմբերի 2009 - 22:08 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան շտապում է վավերացնել Արձանագրությունները, քանի որ դրանք լիովին արտահայտում են նրա շահերը: Այդ մասին Երեւանում կայացած հանրահավաքում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, Հայաստանում ոչ ոք չի ընդդիմանում Արձանագրությունների վավերացմանը ՀՅԴ-ից բացի: «Մենք գիտենք, որ իշխող Հանրապետական կուսակցության շատ պատգամավորներ դեմ են վավերացմանը, սակայն վախենում են ղեկավարությունից: Մենք մտադիր ենք կանչել նրանց ժողովրդի մոտ եւ ընտրության առջեւ կանգնեցնել` կամ ժողովուրդը, կամ իշխանությունները»,-ասել է Հովհաննիսյանը: Իր հերթին «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը նշել է, որ հասարակական կարծիքը կարող է փոխել իրավիճակը: «ՀՀԿ-ն սխալ մարտավարություն է որդեգրել` քանի դեռ Թուրքիան չի վավերացրել Արձանագրությունները, ՀՀ խորհրդարանը ոչինչ չպետք է անի»,-ասել է Կարապետյանն` ընդգծելով, որ կուսակցությունը պատրաստ է համագործակցության բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք դեմ են համաձայնությանը Թուրքիայի հետ: «Մենք կարող ենք համագործակցել նաեւ իշխող կուսակցության հետ, եթե նա ժողովրդի հետ լինի»,-ասել է Կարապետյանը: Ըստ «Ժառանգության» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանի, իշխանություններին թույլ չեն տալիս խոսել համազգային խնդիրների մասին: «Ես վախենում եմ, որ հեռու չէ այն ժամը, երբ մեզ կարգելեն նաեւ ապրիլի 24-ի երթը: Եվ դա կլինի Հայաստանի վերջը»,-ասել է Սաֆարյանը: Ըստ նրա, ելքը մեկն է` նախագահի հրաժարականը: «Մենք հարգում ենք բոլոր հայտարարությունները, սակայն միասնական ենք նրանում, որ հարկավոր են համակարգային փոփոխություններ: Թուրքիան երբեք չի կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ, քանի որ ի զորու չէ ընդունել իր մեղքը եւ պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության համար»,-ասել է Սաֆարյանը: Վերջում ելույթ ունեցած Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 10-ին սկսվեց համազգային պայքարի նոր փուլը: «Իշխանությունները պետք է նոր բանակցություններ սկսեն Թուրքիայի հետ` զրոյից եւ առանց նախապայմանների: Ամեն օրվա հետ պարզ է դառնում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապված է Ղարաբաղի խնդիր հետ, ինչն ակնհայտ երեւաց Ցյուրիխում: Ստորագրման արարողությանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների մասնակցությունը դրա ապացույցն է: Մենք պետք է այնպես անեինք, որ թուրքերը հրաժարվեին նախապայմաններից, ոչ թե լուռ ստորագրեինք: Հայաստանի իշխանություններն երկու ճանապարհ ունեն` դադարեցնել գործընթացը եւ մենք նրանց կողքին կլինենք մինչեւ վերջ, կամ հրաժարական տալ: Հայաստանը պետք է չեղյալ հայտարարի Արձանագրությունները` ելնելով միջազգային իրավունքի դրույթներից»,-ասել է Ռուստամյանը: ՀՅԴ հանրահավաքին մասնակցել է շուրջ 5 հազար մարդ, սակայն այն չի արտոնագրվել քաղաքապետարանի կողմից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |