Արթուր Աբրահամն իր մրցակից Ջերմեյն Թեյլորից ծանր է գրեթե մեկ կիլոգրամով17 հոկտեմբերի 2009 - 02:29 AMT PanARMENIAN.Net - Միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, նախկինում պարտություն չկրած հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը եւ իր ամերիկացի մրցակից Ջերմեյն Թեյլորը կշռվել են նախքան դեբյուտային մենամարտը «Super Six World Boxing Classic» բռնցքամարտի առաջնության շրջանակներում, որը կկայանա հոկտեմբերի 17-ին Բեռլինի «O2» արենայում: Աբրահամը 76,2կգ քաշ ունի, ինչը ընդհուպ մոտենում է երկրորդ քաշային կարգի թույլատրելի սահմանին: Նրա առաջին մրցակցի` այդ քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, ամերիկացի Ջերմեյն Թեյլորի քաշը 75,4կգ էր: Արդյունքում Աբրահամը 0.8կգ-ով ծանր է իր մրցակցից: Բայց այդ փաստը չի կարող ազդել առաջիկա մենամարտի վրա, քանի որ երկուսն էլ համապատասխանում են միջին քաշային կարգին (72,574-76,203կգ): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |