Անկարայի եւ Բաքվի միջեւ գազի հարցի հետ կապված տարաձայնություններ են ծագել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Եվրոպա բնական գազի արտահանման թուրքական պայմաններն անընդունելի են, այդ իսկ պատճառով Բաքուն մտադիր է փնտրել գազի փոխադրման այլընտրանքային ուղիներ: Որպես հնարավոր ուղիներ Ադրբեջանի նախագահն անվանեց Ռուսաստանը եւ Իրանը:



Ալիեւվի խոսքերով, գազային մատակարարումների այլընտրանքային ճանապարհների որոնումը տարվում է Անկարայի հետ փոխադրման հարցերի անճշտության պատճառով, որի կողմից առաջարդված պայմանները նա անընդունելի է համարում: «Մենք հետեւողական ենք մեր ազգային շահերի նկատմամբ եւ այդ շահերը հիմնված են միջազգային փորձի վրա եւ' գներով, եւ' սակագներով», - ասաց Իլհամ Ալիեւը: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---