ICG. Թուրքիան կարող է օգնել Հայաստանի եւ Ադրբեջանի հաշտեցմանը

PanARMENIAN.Net - Այն ակնկալիքը, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը պետք է հայ-թուրքական հաշտեցման հետ զուգահեռ ընթանա` անհեռանկարային է, քանի որ Հայաստանը կարող է օգտագործել Թուրքիայի կողմից այդ երկու գործընթացների շաղկապումը եւ ավելի կոշտ դիրք գրավի Ղարաբաղի բանակցություններում: Այդ մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը:



Նրա կարծիքով, Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը եւ իրագործումը կարող է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հետզհետե վստահություն առաջացնել:



Ֆրեյզերը կարծում է, որ Թուրքիան կարող է օգնել Հայաստանի եւ Ադրբեջանի հաշտեցմանը: Դրանից կշահեն բոլոր երեք կողմերը: «Արձանագրությունները ստորագրելու համար պահանջվեց Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի մասնակցությունը, նմանատիպ բարձր մակարդակի մասնակցություն կպահանջի նաեւ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացը», ընդգծել է նա:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---