Երեւանում քննարկվել է «Ոչ առեւտրային կազմակերպության կողմից նպատակային դրամագլխի կարգի մասին» օրինագիծը

PanARMENIAN.Net - ՀՀ «Ոչ առեւտրային կազմակերպության կողմից նպատակային դրամագլխի կարգի մասին» օրինագիծն են այսօր քննարկել Երեւանում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել «Գրանտ Թորնթոն Ամիո» ընկերության աուդիտորական-խորհրդատվական ընկերության բաժնետեր Գուրգեն Հակոբյանը, օրինագծի պատվիրատուն «Եվրասիա» հիմնադրամն է, իսկ ընկերությունը նրա իրավաբանական խորհրդատուն է, որին հանձնարարվել էր մշակել օրինագիծը, ինչպես նաեւ փոփոխություններ նախապատրաստել մի շարք այլ օրենքներում, որոնք անմիջական առնչություն ունեն նրա ընդունման հետ: «Այս օրինագծի նպաըակն է օրենսդրական հիմք ստեղծել ոչ կառավարական կազմակերպությունների համա` նպատակային կապիտալի ձեւավորման եւ օգտագործման համար»,-ասել է նա:



Նրա խոսքերով, եթե ելնենք միջազգային փորձից, ապա այս փաստի օգտագործումը թույլ կտա ՈԿԿ-ին ընդլայնել ֆինանսական բազան ու առավել ինքնուրույն դառնալ, որպեսզի նա կարողանա ֆինանսավորել իր գործունեությունը: Այս համատեքստում Հակոբյանը հավելել է, որ այս օրինագծի ընդունումը կնպաստի նաեւ նրան, որ ՈԿԿ-ները շահույթ կստանան կապիտալի նպատակային օգտագործումից: Բացի այդ, օրինագծի կարեւոր կետերից է այն, որ այդ շահույթը կազատվի հարկադրումից: «Դոնորներից ստացած դրամական միջոցները կաշխատեն ներդրումային ընկերությունների (թոշակային հիմնադրամ, բանկեր) միջոցով, որի արդյունքում ՈԿԿ-ները կսկսեն դիվիդենտներ ստանալ: Դա թույլ կտա ՈԿԿ-ներին նվազեցնել կախվածությունը դոնորներից եւ ֆինանսավորել նպատակային գործունեությունը»,-ասել է Հակոբյանը:



Իր հերթին «Եվրասիա հիմնադրամ» ծրագրի համակարգող Մարինա Մխիթարյանը հաղորդել է, որ այդ նախագծի մշակման համար օգտագործվել է սոցիալական կորպորատիվ կառավարման ներդրման Չեխիայի ու Գերմանիայի փորձը, եւ այս օրինագիծը թույլ կտա հայկական ՈԿԿ-ներին առավել արդյունավետ ծախսել իրենց ֆինանսական միջոցները, քանի որ հենց նրանք են մշտապես բախվում այդ խնդիրների հետ: «Սա օրինագծի պիլոտային ներկայացումն է հանրությանը, այնուհետեւ այն կտարածվի ՀՀ-ում գորոծող բոլոր ՈԿԿ-ին, ինչպես նաեւ համապատասխան միջոցառումներ կձեռնարկի նրա ընդունման լոբբինգի համար»,-ասել է նա:



«Գրանտ Թորնթոն Ինթերնեշընլ»-ի անդամ «Գրանտ Թորնթոն Ամիո» ընկերությունը հիմնադրվել է 1990-ականների սկզբին: Իր հիմնադրման օրվանից ընկերությունը հավատարիմ է «Գրանտ Թորնթոն Ինթերնեշնլ» ընկերությունների որդեգրած փիլիսոփայությանը, այն է` հաճախորդներին անհատական ծառայությունների տրամադրում ընկերության գործընկերների ղեկավարությամբ, ծառայությունների համապատասխանեցումը պրոֆեսիոնալ չափանիշներին եւ ծառայությունների ուղղվածությունը պետական եւ դինամիկ զարգացող մասնավոր հատվածին:



«Եվրասիա» հիմնադրամը ամերիկյան ոչ առեւտրային բարեգործական կազմակերպություն է, որը սատարում է ԱՊՀ-ում ժողովրդավարության եւ շուկայական տնտեսության զարգացմանը, անհատույց աջակցելով (դրամաշնորհներ տրամադրելով) ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցներից:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---