Հայաստանի եւ Եգիպտոսի վերահսկողության ծառայությունները հուշագիր են ստորագրել համագործակցության վերաբերյալ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահին կից վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը եւ Եգիպտոսի վերահսկողության գլխավոր վարչական ծառայության ղեկավարի տեղակալ, վերահսկողության հարցերի բաժնի պետ Յսրի Աբդալլահ Յուսեֆը Երեւանում ստորագրեցին համագործակցության մասին հուշագիր Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ: Հանդիպման ընթացքում, եգիպտական կողմը ընդգծել է համագործակցության եւ փորձի փոխանակման կարեւորությունը Հայաստանի եւ Եգիպտոսի համապատասխան ծառայությունների միջեւ: Իր հերթին Հովհաննես Հովսեփյանը ընդգծել է, որ հուշագրի ստորագրումը կդառնա մեկ քայլ առաջ Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ հարաբերությունների խորացման եւ զարգացման համար: «Եգիպտոսի վերահսկողության ծառայությունը բավականին հզոր կառույց է եւ նա կարեւոր դեր է խաղում երկրի իրավական համակարգում: Այն ակտիվ պայքարում է կոռուպցիայի դեմ: Բացի այդ, ծառայությունը ունի ուսումնական կենտրոն, որի շրջանակներում Եգիպտոսը համագործակցում է այլ երկրների համապատասխան ծառայությունների հետ», ասել է Հովսեփյանը:



Հայաստան այցի շրջանակներում Յսրի Աբդալլահ Յուսեֆը կայցելի Տավուշի եւ Արագածոտն մարզերը, պատմամշակութային վայրեր:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---