Փասադենայում կանցնի քանդակագործ ու նկարիչ Էմիլ Գազազի ցուցահանդեսը19 հոկտեմբերի 2009 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-8-ը Փասադենայի արվեստների կենտրոնական պատկերասրահում Հայ ընդհանուր բարեգործական միության աջակցությամբ կբացվի քանդակագործ ու նկարիչ Էմիլ Գազազի ցուցահանդեսը: Ցուցահանդեսին կներկայացվեն Գազազի քանդակները, նկարները, իսկ հեղինակին կհանձնվի ՀԸԲՄ-ի պատվո նշանը արվեստի ոլորտում ունեցած նվաճումների համար: Նոյեմբերի 7-ին ցուցահանդես կայցելեն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մշակույթի գծով խորհրդական, արվեստի պատմաբան եւ Արշիլ Գորկու պատկերասրահի տնօրեն Շահեն Խաչատրյանը, Նյու Յորքի Արվեստի ու դիզայնի համալսարանի Ալֆրեդի դպրոցի տնօրեն, նկարիչ Ջո Լյուիսը, դաշնակահար, կոմպոզիտոր, դիրիժոր ու դասախոս Վաչե Մանկերյանը եւ համաշխարհային կարգի օպերային երգիչ Բակուր Քալանթարյանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |