Շատերի համար հայ-թուրքական սահմանը միշտ բաց է եղել

PanARMENIAN.Net - Շատերի համար հայ-թուրքական սահմանը միշտ եղել է բաց: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Սոցիոլոգների հայկական միության նախագահ Գեւորգ Պողոսյանը: Նրա խոսքերով, ամեն տարի մոտ 30-40.000 հայ մեկնում է Թուրքիա: «Հայերը միշտ հանգիստ անցել են սահմանը, շատերը նույնիսկ չգիտեն, որ այն փակ է», - ասել է Պողոսյանը: Ընդ որում, նա նշել է, որ մեծ բաց թողում է այն, որ չի անցկացվել սոցհարցում` թե որքան վնաս է պատճառել Թուրքիան Հայաստանին, քանի, որ Արձանագրությունների վավերացումից հետո դա հնարավոր չի լինի ապացուցել: Նրա խոսքերով, ոչ Հայաստանը, որ էլ Թուրքիան չէին դիմի այդ քայլին, եթե չլիներ գերտերությունների ճնշումը:



Պողոսյանը նաեւ նշել է, որ Հայաստանի իշխանությունները ուշացրեցին իրենց նախաձեռնությունը` ընդգրկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ նաեւ Սփյուռքին: Չնայած այդ ամենին, նա նշել է, որ վերջին ամսվա ընթացքում եւ իշխանությունները եւ ժողովուրդը փոխեցին իրենց դիրքորոշումը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---